Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ գործընկերների հետ փոխադարձ առեւտրի աճի ամենաբարձր տեմպերը։ Այս մասին «Armenian Business Forum»-ի ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա բացատրեց, որ Միությանը երկրի անդամակցությունից ի վեր եւ մինչեւ 2019 թվականը ԵԱՏՄ-ում գործընկերների հետ Հայաստանի ապրանքների արժեքային ծավալն աճել է 82%-ով:

«Խմիչքների մատակարարումը ավելացել է 1,5 անգամ, թանկարժեք մետաղների մատակարարումը` 2 անգամ, օպտիկայի եւ չափիչ սարքավորումների մատակարարումը`10 անգամ: 2020 թվականին ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտուրը նվազել է 13,6%-ով, բայց արդեն այժմ ապրանքաշրջանառությունն աճել է 31,9%-ով: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն աճել է 4,2%-ով, արդյունաբերական արտադրանքը ՝ 4,4%-ով, գործազրկությունը նվազել է 5%-ով»,-նշեց Օվերչուկը։

Նա հավելեց, որ «Ճանապարհորդություն առանց սահմանների» ներբեռնված հավելվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը:

«Աշխատանք առանց սահմանների» ծրագիրը նույնպես սկսում է իր ազդեցությունն ունենալ։ Մենք սկսում ենք իրականացնել տրանսպորտային լոգիստիկ միջանցքների էկոհամակարգ, որի ընդհանուր ակնկալվող ազդեցությունը կազմում է 1,5-2 մլրդ դոլար »,-ասաց Օվերչուկը: