Մենք պատրաստ ենք ավտոբուսներ եւ մետրոյի նոր վագոններ առաջարկել Երեւանին։ Այս մասին «Armenian Business Forum»-ի ժամանակ ասաց Ռուսաստանի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վերոնիկա Նիկիշինան։

 «Մենք պատրաստ ենք առաջարկել նաեւ մետրոյի նոր վագոնների նախագծում եւ շինարարություն: Բացի ավանդական էներգիայից, մենք պատրաստ ենք համագործակցության կանաչ էներգիայի ոլորտում», - ասաց նա:

Նիկիշինան բացատրեց, որ ռուսական ընկերությունները կարող են մասնակցել ջերմոցները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նախագծերին եւ ստեղծել համատեղ ձեռնարկություններ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության եւ մատակարարման համար: