Պակիստանում 9 մարդ է սպանվել հողի շուրջ վեճի ժամանակ, հաղորդում է The Express Tribune-ը:։ Միջադեպը տեղի է ունեցել ճանապարհի շինարարության եւ դրա կառուցման համար գյուղացիներից հողերի զավթման հետ կապված վեճը լուծելու նպատակով կայացած հանդիպման ժամանակ: Քննարկումն արագ վերածվել է թեժ վիճաբանության եւ ծեծկռտուքի։

Ոստիկանությունը հաստատել է 9 մարդու մահը։ Եվս 16 մարդ վիրավոր է։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է։