Ես կարծում եմ, որ պետությունը չպետք է բիզնեսով զբաղվի: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Armenian Business Forum-2021»-ի շրջանակներում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» թեմայով բանավեճի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պետությունը, ըստ փոխվարչապետի, չպետք է կատարի այն գործառույթները, որոնք պետք է պատվիրակվեն մասնավոր հատվածին:

«Հարկաբյուջետային գործառույթներն առավելագույնն են, որ պետությունը պետք է անի եւ պետք է անի արդյունավետ»,- ասաց Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ իր դիրքորոշումը միշտ չէ, որ միանշանակ է ընդունվում։