«Հայաստան 2020-ից Հայաստան 2041» ծրագրի հեղինակները եւ The FUTERE ARMENIAN  շարժման նախաձեռնողներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը քննարկեցին շուրջ 700 նախագծեր։    

«Վերջին 20 տարում մենք ջանքեր ենք գործադրել փոփոխություններ իրականացնելու եւ մինչեւ 2020 թվականը կառուցելու մարդկանց եւ ներդրումների համար ավելի գրավիչ, բարգավաճ, ապահով եւ ինքնաբավ երկիր»,-ասաց Նուբար Աֆեյանը։    

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում տարեկան գրանցվել է ՀՆԱ-ի 6% աճ։ Աֆեյանը հիեցրեց, որ այս աճն անկայուն է, քանի որ «հիմնականում դա պայմանավորված է սպառողական վարկերով եւ պետական ​​պարտքերով»:

Իր հերթին, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ծրագրի նպատակներից է 50,000 հայ ընտանիքների Հայաստան տեղափոխելը:

Միջոցառումն ավարտվեց հարց ու պատասխանի նիստով:

Հյուրերի թվում էին ՀՀ կառավարության անդամներ, արտակարգ եւ լիազոր դեսպաններ, սփյուռքի, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դոնորներ, իրականացվող ծրագրերի գործընկերներ եւ շահառուներ: