Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական  համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին:

Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշված է հեռագրում: