ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործընկերների հետ՝ Նյու Յորքում կայանալիք Գլխավոր ասամբլեայի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային կազմակերպությունների գործերով բյուրոյի պատասխանատու Էրիկա բարքս Ռագլսը, հայտնում է LA Times-ը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այս հարցով հանդիպումներ չի ունենա Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանի հետ: Բլինքենի խոսքով՝ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին կմասնակցի նաեւ Գերմանիայի ներկայացուցիչը:

Ռագլսը նաեւ ասել է, թե Վաշինգտոնը հուսով է շարունակել այս հարցով Թեհրանի հետ երկխոսությունը: Որպես Իրանի եւ Սպիտակ տան միջեւ հաղորդակցության հիմնական գործիչ՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն առանձնացրել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելիին: