Հայաստանում Ղրղըզստանի դեսպանին պետք է նշանակել նաեւ Ադրբեջանում դեսպան` փոխանակ Հայաստանում եւ Ռուսաստանում մեկ դեսպան նշանակելու: Այսպիսի առաջարկություն է արել հանրապետության խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Թազաբեկ Իկրամովը՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերով նիստի ժամանակ, հաղորդում է «Sputnik Ղրղըզստանը»:

«Կովկասում մենք ունենք դեսպանատուն Ադրբեջանում, որը գտնվում է Բաքվում: Սակայն Բաքվից Հայաստանում գործելու հնարավորություն չկա, քանի որ Հայաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի հետ հաստատված հարաբերությունները, չի համաձայնի դրան: Հայկական կողմը նշել է, որ մենք կարող ենք շարունակել համագործակցությունը Ռուսաստանից»,- ասել է փոխարտգործնախարար Նուրան Նիյազալիեւը:

Արդյունքում ԱԳՆ առաջարկը հավանության է արժանացել: