Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն, Նախիջեւանում մոտոհրաձգային ստորաբաժանումների, հատուկ նշանակության ջոկատի, հետեւակայինների եւ զինված ուժերի այլ ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել են «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ մարտավարական վարժանքները՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՊՆ-ին:

Զորավարժություններում ընդգրկված են զինծառայողներ, Նախիջեւանի կայազորի միավորումներ եւ մարտիկներ, ինչպես նաեւ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ: