Ավստրալիայում շնաձուկը մարդուն բզկտել է սերֆերների շրջանում հայտնի լողափին, հայտնում է The Press Stories-ը:

Երիտասարդը լողալիս է եղել Նոր Հարավային Ուելս նահանգի Կոֆս Հարբոր քաղաքի մոտակայքում գտնվող Էմերալդ-բիչ լողափին, երբ նրա վրա հարձակվել է գիշատիչը: Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, առավոտյան ժամը 11-ի սահմաններում, բազմաթիվ այցելուների աչքի առաջ:

Այժմ Էմերալդ-բիչն ամբողջությամբ փակ է այցելուների համար:

2020-ին լողացողների վրա շնաձկների 26 հարձակում եւ երկու մահ է գրանցվել: