ՄԱԿ-ը հույս ունի «Թալիբան»-ի հետ հումանիտար օգնության փոխգործակցության միջոցով նաեւ այլ հարցեր լուծել, լրագրողներին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

«Աֆղանստանում ՄԱԿ-ի հիմնական խնդիրը թալիբների հետ համագործակցելն է եւ հումանիտար օգնության մատակարարում իրականացնելը»,- ասել է նա։

«Կարծում եմ, որ սա հենց այն հնարավորությունն է, որը մեզ վերը նշված հարցերի վրա դրական ազդեցություն ունենալու լծակներ կտա»,- հավելել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Օգոստոսի 15-ին «Թալիբան»-ը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում, երբ առանց մարտի մտել է Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Հանին հեռացել է հանրապետությունից: Սեպտեմբերի 7-ին թալիբները հայտարարել են ժամանակավոր կառավարության կազմը: