ԱՄՆ զինվորականները Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի մերձակայքում հարված են հասցրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան առաջնորդներից մեկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախնական տվյալներով՝ թիրախը վերացվել է, հաստատել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: Նա վկայակոչել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տեղեկատվությունը, որն ընդունել է Իդլիբի շրջակայքում անօդաչու թռչող սարքի հարվածի պատասխանատվությունը:

Քիրբին պարզաբանել է, որ «ոչ մի հիմք չկա ենթադրելու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առկայության մասին»: