Consumer Reports գործակալության փորձագետները Tesla-ի նոր էլեկտրամոբիլները ղեկի պատճառով վտանգավոր են անվանել, հայտնում է կազմակերպության կայքը:

Tesla Model S ավտոմեքենայի նոր տարբերակը փորձարկած մասնագետները նշել են նորարարական ղեկը, որը ղեկանիվի տեսք է ստացել: Փորձագետները հայտարարել են, որ կառավարման այս տարրը շարքային վարորդի համար անսովոր է եւ կարող է վթարի պատճառ դառնալ: Մասնավորապես, կտրուկ շրջադարձի ժամանակ պետք է ղեկը ուժեղ կողքի պտտել, եւ ուսահոդի ամպլիտուդը կարող է բավարար չլինել: Դասական ղեկով մեքենա վարելիս կտրուկ շրջադարձերը կատարվում են ղեկանիվը բռնելով:

Փորձագետները նաեւ նշել են, որ խցանման մեջ քշելիս կամ երբ աշխատում է կրուիզ կոնտրոլը, ձեռքերը դնելու բառացիորեն ոչ մի տեղ չկա: Ձեռքերն ու նախաբազուկները մշտական լարվածության մեջ են:

Tesla Model S-ի ղեկի մեկ այլ թերություն են համարել շրջադարձի ցուցիչ միացնելու կոճակների անհարմար դիրքը, որոնք գտնվում են ուղղակիորեն ղեկի վրա եւ պտտվում են դրա հետ: Consumer Reports-ի փորձագետները նշել են, որ երբեմն ժամանակ չեն ունենում մանեւրի փոփոխության մասին ազդարարել: «Ես պատահաբար լվացի դիմապակին եւ շրջադարձեր կատարելիս ազդանշան տվեցի անմեղ անցորդներին»,- ասել է ճարտարագետ Ալեքս Կնիժեկը:

Ղեկի միակ առավելությունը փորձագետները համարել են այն, որ ղեկն իրենով չի փակում սարքերի վահանակը, ինչը տեղի է ունենում ավանդական ղեկի դեպքում: Զեկույցի հեղինակները Tesla-ին խնդրել են բացատրել իրենց մեքենաներում ղեկը ղեկանիվի փոխելը, սակայն օպերատիվ պատասխան չեն ստացել: