Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ այցելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղ են մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Սուրեն Պապիկյանը, Մհեր Գրիգորյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախարարներ, պատգամավորներ (ֆոտոռեպորտաժ): 

Նկատենք, որ բարչձրաստիճան պաշտոնյաների հետ «Եռաբլուր» պանթեոն չի այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: 

Լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ: Այստեղ են հավաքված մեծ թվով կարմիրբերետավորներ, որոնք կարմիր ժապավեն են կապել ու թույլ չեն տալիս լրագրողներին այդ տարածքից դուրս գալ: