Հռոմի պապը Սլովակիա կատարած այցի ժամանակ հանդիպել է կորոնավիրուսով վարակվածների հետ, հայտնում է The Independent-ը:

Թեստերը հաստատել են, որ Սլովակիայի Հունական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրեշովի եպիսկոպոս Յան Բաբյակը վարակվել է կորոնավիրուսով։ Նա հանդիպել է պոնտիֆիկոսի հետ սեպտեմբերի 14-ին։  

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սլովակիայում էր սեպտեմբերի 12-ից 15 -ը `Հանրապետության նախագահ Զուզունա Չապուտովայի հրավերով: Նա այցելել է Բրատիսլավա, Շաշթին-Ստրաժա, Պրեշով եւ Կոշիցա քաղաքներ։