Եվրամիությունը կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ իր գործընկերությունը՝ անդրատլանտյան հարաբերությունների վատթարացման ֆոնին, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ներքին շուկայի եվրահանձնակատար Թիերի Բրետոնի խոսքերը:

«Եվրոպայում, իհարկե, սաստկանում է այն զգացումը, որ մեր անդրատլանտյան հարաբերություններում ինչ-որ բան խզված է: Դա ճիշտ է, մենք լսում ենք որոշ կարծիքներ, որ գուցե այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երկու ամսվա ընթացքում, գուցե լավ գաղափար լինի վերանայել այն ամենը, ինչ անում ենք, այդ թվում՝ մեր գործընկերությունը»,- ասել է նա:

«Ես խորապես հավատում եմ ԱՄՆ-Եվրոպական համագործակցությանը, քանի որ մենք ունենք շատ ընդհանուր շահեր: Եվ եթե այդ ընդհանուր շահերը համընկնում են եվրոպականին, ապա այո, ինչու ոչ: Բայց այս գործընկերությունը պետք է համապատասխանի ընդհանուր շահերին»,- հավելել է եվրահանձնակատարը:

Սեպտեմբերի 15-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները հայտարարեցին անվտանգության նոր գործընկերության՝ AUKUS-ի մասին: Դրա պատճառով Կանբերրան խախտեց իր պատմության մեջ ամենամեծ պաշտպանական պայմանագիրը Փարիզի հետ, որտեղ այս որոշումն արդեն իսկ մեջքից դանակով հարված որակվեց:

Սուզանավերի վերաբերյալ գործարքի ֆոնին Ֆրանսիան անմիջապես հետ կանչեց ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից իր դեսպաններին խորհրդակցությունների համար: