Թուրքիան քննարկում է գազի մատակարարման մասին նոր պայմանագրերի կնքման հարցը տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ, ասել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։

«Այս տարին շատ ծանր է լինելու բոլորիս համար։ Բայց մենք լավ հարաբերություններ ունենք մեր ընթացիկ մատակարարների հետ, ինչպիսին են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Մենք քննարկում ենք մատակարարումների նոր ծավալների հարցը, նոր պայմանագրեր, որովհետեւ որոշ պայմանագրեր, օրինակ՝ «Գազպրոմի» հետ, սպառվում են տարեվերջին։ Մենք քննարկում ենք պայմանագրերը Ռուսաստանի, ինչպես նաեւ նոր պայմանագրեր այլ երկրների հետ»,- ասել է նա։

Բայրաքթարը ավելացրել է, որ Թուրքիան հույս ունի որքան հնարավոր է շուտ կնքել երկարաժամկետ համաձայնագիր Ռուսաստանի հետ գազի տարանցման մասին։