Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերը մեկ օրում կազմել են 812՝ մեկ օր առաջվա 778-ի դիմաց՝ ընդհանուր հասնելով 199 808-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 19 179-ով՝ 7 313 851։ Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 15 437-ով՝ ընդհանուր 6 526 111։