Ճապոնական KM Biologics ընկերությունը, որն զբաղվում է նոր կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի մշակմամբ, նախատեսում է հասնել այն բանին, որպեսզի առողջապահության նախարարությունը հավանություն տա այդ պատվաստանյութին, որը դրանից հետո շուկա կհանվի 2022թ., տեղեկացնում է Reuters-ը։

Սկզբում պատվաստանյութի թողարկումը նախատեսվում էր իրականացնել 2023թ., բայց ընկերությանը հաջողվել է այդ ժամկետը կրճատել մեկ տարով։ Դեղամիջոցի մշակումը սկսվել է 2020թ. ճապոնական բազմաթիվ հետազոտական ինստիտուտների մասնակցությամբ։ Ընդգծվում է, որ կլինիկական փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է, դրա արդյունքների հիման վրա հաջողվել է հաստատել մշակվող դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը։

Ճապոնիայում օգտագործվում են COVID-19-ի դեմ ամերիկա-գերմանական Pfizer եւ BioNTech ընկերությունների կոնսորցիումի, Moderna ամերիկյան ընկերության, ինչպես նաեւ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութերը։