ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վարչության անդամների հետ Միքայելյանը ծաղիկներ խոնարհեց շիրիմներին։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ մի կին բղավելով դիմեց Սասուն Միքայելյանին՝ ասելով. «Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը։ Ղարաբաղը դուք եք ծախել, դու և Նիկոլը, ստոր արարածներ»։

Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Այ մեր, գնա գործիդ, Ղարաբաղը քո լեզվով ես ծախել»։