Այն, ինչ հիմա կատարվում է, պարզապես անհնար է համեմատել ֆուտբոլային դիվանագիտության հետ, որովհետեւ համեմատության եզրեր չկան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, ըստ որի Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Նիկոլ Փաշինյանըի՝ իր հետ հանդիպելու առաջարկը:

«Իհարկե, ֆուտբբոլային դիվանագիտությունը մեզ համար անընդունելի էր եւ դրա համար ուղղակի ամիսներ շարունակ պայքար եղավ եւ արդյունավոտվերց, այս դեպքում բառեր անգամ չես կարող գտնել: Եթե ֆուտբլային դիվանագիտության դեպքում վտանգված էր մեր ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, այս դեքպում երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն է վտանգի տակ դրվում եւ բնականաբար, սա չի կարող մեկ մարդ որոշել հայ ժողովրդի անունից որոշում կայացնել: Դրա դեմ շատ ավելի զորավոր պայքար լինելու է:

Հարցին, թե ի՞նչ կա թաքնված այս առաջարկի հետեւում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Թուրքիայի նախագահը հստակ ասաց, որին ՀՀ իշխանությաւննորի պաշտոնական ներկայացուցիչները որեւէ պատասխան, բացատրություն կամ հակադարձում չեն տվել: Միակը եղել է վարչապետի մամուլի քարտուղարը, որն անուղղակի հաստատեց Էրդողանի ասածները՝ կոմունիկացիաների բացում եւ այլն: Հիմա ձեւակերպումների հարց է, բայց վերջը մնալու է պանթուրանական ծրագրի իրականացումը, որը հարված է հասցնելու Հայաստանին, Հայաստանի տարածաշրջանային ներգրավվածությանը, հարեւան երկրների հետ հարաբերություններին: Իսկ աին, ինչ բցահայտեց Էրդողանը, ուղղակի խայտառակություն էր: Գավառական շուստիությունով փորձել Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, դեռ ցավալի հետեւանքները շատ ենք զգալու: Էրդողանը հստակ 3 նախապայման էր առաջ քաշում մի քանի օր առաջ, Հայաստանում դա համարում էին դրական ազդակներ»: