Մենք անկախության տոնակատարության այսքան ծանր տարեդարձ երբեք չենք ունեցել: Այս մասին սեպտեմբերի 21-ին  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ երկրի 30-ամյա հերոսական անցյալը մեծամասամբ կորցված է: «Ցավոք, այսօր մենք ավելի հաճախ խոսում ենք կորուստների, այլ ոչ թե ձեռքբերումների մասին: Կարճ ասած՝ մենք իսկապես զգալի կորուստներ ունենք, բայց հայ ժողովրդի հավատը դեռ մնում է: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ ամենադժվար պահերին կարող ենք համախմբվել, մոբիլիզացվել եւ հասկանալ, որ համբերության բաժակը լցված է»,- ասաց խորհրդարանականը:

Նա նաեւ վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը կարող է եւս մեկ անգամ ցուցադրել իր դրական կամային հատկությունները: «Մենք պարտավոր ենք բոլորին ապացուցել, որ կենսունակ ազգ ենք, որ մենք տերն ենք մեր նախնիների նվաճումների»,- եզրափակեց Ռուստամյանը: