Գերմանիայի Իդար-Օբերշտեյն քաղաքում տղամարդը գնդակահարել է գանձապահին՝ առանց դիմակ կրելու գարեջուր վաճառել հրաժարվելու համար, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Գերմանիայի 49-ամյա քաղաքացին եկել էր բենզալցակայան գարեջուր գնելու: Գանձապահը հրաժարվել էր սպասարկել, քանի որ գնորդը բժշկական դիմակ չուներ: Տղամարդը վերադարձել էր տուն, վերցրել ատրճանակը եւ վերադարձել բենզալցակայան: Նա դիմակ հագած ներս էր մտել, գարեջուր վերցրել, մոտեցել էր դրամարկղին եւ հանել էր դիմակը: 20-ամյա գանձապահը կրկին նկատողություն է արել նրան, ինչից հետո տղամարդը սպանել էր նրան:

Հաջորդ օրը նա ինքն էր գնացել ոստիկանություն եւ խոստովանել սպանությունը: Նա պարզաբանել էր, որ դեմ է կորոնավիրուսային սահմանափակումներին, «հոգեբանորեն ճնշված» է եղել համավարակի հետ կապված իրավիճակից եւ իր դժգոհությունն էր հայտնել կրակոցի կապակցությամբ: Ընդ որում, գանձապահը «պատասխանատու էր թվացել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համար»:

Տղամարդը ձերբակալվել է, նրա տանը խուզարկության ժամանակ, ատրճանակից բացի, պարկուճներով այլ հրազեն է հայտնաբերվել: Նա դրանց թույլտվություն չուներ: