Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

ՀՀ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Դ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Տ․ Ա․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել ուղևոր Վ․ Բ․-ին (ծնված 1996 թ.)։ Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից, իսկ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուղղել ավտոմեքենան։