ՀՀ Անկախության 30-ամյակը Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշել է առաջնագծում։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից NEWS.am-ը տեղեկանում է, որ վերջինիս նախաձեռնությամբ կարևոր պոստերից մեկում փոխվել և նախորդից ավելի բարձր տեղադրվել է հայկական դրոշը։

«Բարձունքում ծածանվող եռագույնը հույսով ու հավատով լցրեց բնակիչների սրտերը։ Խորհրդանշական այս օրը բոլորի փափագն էր  հաղթանակած երկրում  կրկին ծածանել  հայոց եռագույնը»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։