Ռուսաստանում Թուրքմենստանի դեսպանատունը հերքում է, որ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կոմայի մեջ է ընկել , փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքմենստանի նախագահի առողջական վիճակի վատթարացման մասին մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները բացարձակապես անվստահելի են եւ իրականությանը չեն համապատասխանում»,հայտնել է դեսպանատունը։

Դեսպանատանը հավելել են, որ նախագահն աշխատում է սովորական ռեժիմով։ Երեկ նա նախարարների կաբինետի ընդլայնված նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են երկրի արդիական խնդիրները եւ դիտարկվել մի շարք փաստաթղթերի նախագծեր: