Apple-ի դեմ դատական հայց է ներկայացվել՝ App Store-ում ֆիշինգային հավելվածի պատճառով, որը ներկայացված է եղել որպես կրիպտոարժույթի դրամապանակ: Aldelphi Law իրավաբանական ընկերությունը զբաղվում է խաբեբաների կողմից տուժածների պաշտպանությամբ, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խնդիրներ է առաջացրել Toast Plus հավելվածը, որն օգտատերերը ներբեռնել են Apple App Store-ից: Պարզվել է, որ դա ֆիշինգային ծրագիր է, որի միջոցով հաքերները գողացել են զոհերի կրիպտոարժույթը:

Apple-ի դեմ հայցում ասվում է, որ ընկերությունը պատասխանատու է կատարվածի համար. Կուպերտինոյում միշտ հայտարարել են, որ խստորեն վերահսկում են հավելվածները, որոնք հայտնվում են խանութում: Բացի այդ, Apple-ը միջնորդավճար է ստանում App Store-ի յուրաքանչյուր վաճառքի համար:

Իրավաբաններն ընդգծել են, որ Apple-ը չի ընդունել խաբված օգտատերերի փաստարկները: Վերջիններս փոխհատուցում ստանալու իրավունք ունեն, եթե դատարանը պաշտպանի կրիպտոարժույթը կորցրած անձանց: