ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կոչ է արել արգելել ավտոնոմ սպառազինությունը, որը կարող է սպանել առանց մարդու հրամանի։

«Ավտոնոմ սպառազինությունն այսօր կարող է թիրախավորել եւ սպանել մարդկանց առանց մարդկային միջամտության։ Դրանք պետք է արգելել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ ամենամյա նստաշրջանի շրջանակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։