Հարկերն աշխարհի ամենահարուստ երկրներում համավարակի ժամանակ աճում են պետպարտքերի աննախադեպ ավելացման պատճառով։ Փորձագետների կարծիքով՝ բավական մեծ հատկացումները պետությունների բյուջեներին կարող են կրճատել տարբերությունը բարեկեցության մակարդակում, անհավասարության մակարդակի կրճատման միջոցի մասին գրում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիան բարձրացրել է աշխատողների եւ գործատուների հարկերը, եւ մուտքերը հիմա բյուջեում կավելացնեն մոտ 12 մլրդ ֆունտ (17 մլրդ դոլար) ամեն տարի։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նույնպես առաջարկել է բարձրացնել տարեկան 400 հազար դոլարից ավելի եկամուտ ունեցող ընկերությունների եւ քաղաքացիների հարկային տոկոսադրույքները։ Ինչպես նշում են փորձագետները, մինչեւ հիմա հարկերի բարձրացումը արեւմտյան խոշոր տնտեսությունների առաջնահերթ նպատակը չէր։ Բայց համավարակի ժամանակ երկրները ստիպված էին ավելացնել ծախսերը, եւ պետական պարտքերը ռեկորդային կերպով ավելացան։ Միջազգային ֆինանսների ինստիտուտի տվյալներով՝ գլոբալ պարտքը, ներառյալ պետականը, կորպորատիվը եւ բանկայինը, եւ տնային տնտեսությունների պարտքը, կազմում է մոտ 300 տրլն դոլար, իսկ 2021թ. երկրորդ եռամսյակում այդ թիվը կավելանա եւս 4,8 տրլն դոլարով։ 2020թ. պարտքն ավելացել է 9,3 տրլն դոլարով, դա ավելին է, քան պարտքի ընդհանուր գումարը անցած ութ տարիներին։

Այնուամենայնիվ, պետությունները սահմանում են ցածր տոկոսադրույքներ եւ զարգացնում փողի տպման ԿԲ ծրագրերը՝ շարունակելով ծախսել բյուջետային միջոցները։ Պետպարտքի սահմանափակումները ԵՄ տարածքում դեռեւս կանգնեցված է, այն դեպքում, երբ բնակչությանն աջակցելու մասշտաբային առաջարկները եւ աղքատության կրճատման նախաձեռնությունները ակտիվորեն իրականացվում են։ 2020 թվականը ցույց տվեց, թե որքան արդյունավետ կարող են լինել նպատակային ծախսերը. Urban Institute-ի հետազոտության տվյալներով՝ օգնության ծրագրերը համավարակի ժամանակ գրեթե կրկնակի կրճատել են աղքատության մակարդակը ԱՄՆ-ում  2018թ. մակարդակի համեմատ։ Ճգնաժամը նաեւ լույս է սփռել աշխարհում բարեկեցության մակարդակում առկա իրական խզման մեջ։ Oxfam-ի տվյալները ցույց են տալիս, որ միլիարդատերերը 3,9 տրլն դոլարով ավելի հարուստ են դարձել 2020թ. մարտ-դեկտեմբերին։ Պետությունների ղեկավարները ուշադրություն են դարձրել այդ թվերին, օրինակ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջարկել է բարձրացնել հարկերը հարուստների համար, իսկ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սկսել է «ընդհանուր բարգավաճման» քաղաքականություն՝ անհավասարության դեմ պայքարի համար։

Համաձայն ԱՄՆ Կոնգրեսի գնահատականի՝ դեմոկրատների առաջարկած հարկային օրենսգրքի փոփոխությունները կկրճատեն տարեկան 200 հազար դոլարից քիչ աշխատող ամերիկացիների հայտարարագրերի գումարը։ «Պակաս ունեւոր [մարդկանց] աշխատավարձը կավելանա, որովհետեւ ավելի ապահովվածները շատ հարկեր կվճարեն, իսկ նրանք, ովքեր գրպանում ավելի շատ փող ունեն, հակված են ծախսելու»,- ասել է Janus Henderson Investors-ի նախագծերի կառավարիչ Թոմ Օ’Հարան։ Անհավասարությունն ԱՄՆ-ում իջեցնում է պետփոխառությունների եկամտաբերությունը, քանի որ հարուստ քաղաքացիները ամենից հաճախ հետ են գցում իրենց եկամուտների մեծ մասը։