Շվեդիայում խմբակային բռնաբարության զոհ դարձած տղամարդուն դատի են տվել, իսկ հանցագործները արդարացվել են, հայտնել է տեղական Expressen թերթը:

Պարբերականի տվյալներով՝ 21-ամյա Քենին շվեդական Մալմո քաղաքում վեց ժամ բռնության է ենթարկվել միգրանտների բանդայի կողմից: Նրան ծաղրել են, ծեծել ու կողոպտել: Շվեդին հաջողվել է փախչել՝ նետվելով ջրանցքը, որտեղից փրկարար ծառայության աշխատակիցները նրան օգնել են դուրս գալ:

Expressen-ը գրում է, որ հանցագործները ձերբակալվել են եւ մեղադրվել բռնի գործողությունների համար: Սակայն նիստի ժամանակ նրանք շարունակել են վիրավորել Քենիին: Արդյունքում տղամարդը նացիստական ​​ողջույնի ժեստ է արել, որի համար նրա դեմ գործ են հարուցել եւ դատապարտել: Միաժամանակ դատարանը վեց հանցագործներից երկուսին արդարացրել է բավարար ապացույցների բացակայության պատճառով: