Իրանի փոխարտգործնախարար, Իրանի ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամադ Քազըմ Սաջադպուրը եռօրյա այց կկատարի Ադրբեջան։

Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդմամբ՝ այցի շրջանակում նա կմասնակցի «Ադրբեջան-Թուրքիա-ԻՐան եռակողմ հարաբերություններ» թեմայով համաժողովին։

Նա նաեւ կհանդիպի Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հետ։