ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, խոստացել է վերահսկողություն տակ առնել երկրի հարավում միգրանտների հետ կապված իրավիճակը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է նրա արձագանքը երկրի հարավում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Բայդենը ասել է. «Մենք կստանձնենք իրավիճակի վերահսկողությունը», - հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ Տեխասի Դել Ռիո քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որոնց ծայրամասերում կուտակվել է ԱՄՆ-ում ապաստան ստանալ ցանկացող մինչեւ 16 հազար մարդ, որոնց մեծ մասը Հայիթիից են: Երեխաներով ընտանիքները, որոնք եկել են հարեւան Մեքսիկայից, ապրում են առանց տարրական հարմարությունների՝ սպասելով սահմանապահ ծառայությունների կողմից խնդրի լուծմանը: