Microsoft ընկերությունը թողարկել է PC Health Check Tool-ը, որը թույլ է տալիս ստուգել ցանկացած համակարգչի՝ Windows 11-ի նոր օպերացիոն համակարգի հետ համատեղելիությունը: Windows Latest-ի համաձայն՝ յուրաքանչյուրը կարող է ներբեռնել այն:

Պորտալի կողմից հայտնաբերված մեթոդը թույլ է տալիս գնահատել համակարգչի աշխատանքը: Ստուգման արդյունքների հիման վրա օգտվողը տեղեկացվում է, թե արդյո՞ք նրա համակարգչի վրա կարող է Windows 11 տեղադրվել: Նշվում է, որ սա հավելվածի կատարելագործված, վերջնական տարբերակն է: Ծրագիրը նախ փորձարկվել է Windows Insiders ծրագրի անդամների կողմից, նախքան այն հասանելի դարձնելը:

PC Health Check Tool-ում օգտատիրոջը նշելու է նաեւ համակարգչի կամ նոութբուքի՝ Windows 11-ի հետ անհամատեղելիության կոնկրետ պատճառները: Microsoft-ը դեռեւս պաշտոնապես չի հայտարարել ծրագրի թողարկման մասին: