Արցախի ողջ տարածքում երեկոյան շուրջ 1 ժամ լույս չի եղել, բայց արդեն էներգամատակարարումը մեծամասամբ վերականգնվել է՝ բացառությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի երկու թաղամասի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արցախէներգո» ընկերությունից:

ԱՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադեւոսյանը «Spuntik Արմենիա»-ին հայտնել է, որ Արցախի ողջ տարածքում այսօր 3 անգամ հոսանքազրկում է եղել, պատճառը խոշոր վթարն է:

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Արցախի Հանրապետության ողջ տարածքում էլեկտրամատակարարումը դադարեցվել է: