Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում Անկախության տոնին նվիրված տոնակատարությանն ու դիմելով դրան մասնակցած արվեստի ոլորտի ներկայացուցիչներին:

«Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է։

Հացի կարոտ, բայց տեսարանների սիրահար, հիշողություն չունեցող, նաեւ հրահանգով եկածների հետ նույնպես։

Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու։

Ձերը արվեստ չէ, քանի որ իրական ոգի, մաքուր հոգի, այդ հոգում՝ հայրենիք եւ այդ հայրենիքը փայփայելու խիզախություն չունեք։

Ձերը արհեստն է (հայրենատեր արհեստավորները խնդրում եմ չնեղանան այս փոխաբերության համար)»,- գրել է Աշոտյանը։