ԱՄՆ-ը, Աֆղանստանից հեռանալով, ավարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը եւ սկսել դիվանագիտության դարաշրջանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Մենք ավարտեցինք 20 տարվա հակամարտությունը Աֆղանստանում եւ սկսում ենք նոր՝ դիվանագիտության դարաշրջան», - հայտարարել է Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից:

Նրա խոսքով՝ ռազմական ուժի կիրառումը պետք է լինի վերջին, ոչ թե առաջին գործիքը, եւ չպետք է լինի աշխարհում յուրաքանչյուր խնդրի պատասխանը:

Մի կասկածեք, որ ԱՄՆ-ը կպաշտպանի ինքն իրեն, եւ մենք պատրաստ ենք ուժ կիրառել, սակայն յուրաքանչյուր առաքելություն պետք է լինի պարզ եւ հասանելի», - ասել է ԱՄՆ նախագահը: