Թեհրանն ակնկալում է, որ միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը կհանգեցնի այս երկրի դեմ պատժամիջոցների չեղարկմանը: Այս մասին երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին:

«Իրանը կարծում է, որ բանակցությունները օգտակար գործիք են, որոնք, ի վերջո, կհանգեցնեն բոլոր պատժամիջոցների չեղարկմանը», - ասել է նա:

Քաղաքական գործիչը հավելել է, որ «միջուկային զենքը տեղ չունի Թեհրանի պաշտպանական դոկտրինայում»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն երեքշաբթի հայտարարել է, որ միջուկային գործարքը վերականգնելուն ուղղված բանակցությունները Վիեննայում վերսկսվելու են մի քանի շաբաթվա ընթացքում: