Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական ​​եւ լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Միքայել Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական ​​եւ լիազոր ներկայացուցիչ», - ասվում է փաստաթղթում: 

Նաեւ նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Մեկ այլ հրամանագրով Պուտինը Անդրեյ Շվեդովին ազատել է այդ պարտականություններից:

ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: