Հարգելի մարզպետներ, այսօր այն օրն էր, որ դուք՝ բացի եԵռաբլուրում գտնվելուց, պետք է նաև այցելեիք ձեր մարզի գյուղերում հանգչող հերոս նահատակների շիրիմներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Վահե Կարապետյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:

«Շուտով կլրանա 44-օրյա պատերազմի մեկ տարին, բայց ձեզնից շատերը գեթ մեկ անգամ չեն այցելել մարզի գյուղերի հերոս նահատակներին։

Կարելի էր գոնե այսօր կազմակերպել այցելություն հերոսների շիրիմներին և ծանոթանալ այն ընտանիքների հետ, ում տղամարդ տղերքը իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն մեզ, հանուն ձեզ»,- գրել է զոհված հերոսի մայրը: