Պերմի պետական ​​ազգային հետազոտական ​​համալսարանում (ՀGԳ) հրաձգության զոհերի թիվը հասել է 43-ի: Ծանր վիճակում է միայն հրաձիգը, ում ոտքն անդամահատվել է, հայտնել է Պերմի երկրամասի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենը չորեքշաբթի տարածաշրջանային կառավարության նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ կա 43 տուժած: Նրանցից 12 մարդ գտնվում է Պերմ քաղաքի երեք հիվանդանոցներում: Կա միայն մեկ ծանր վիրավոր` դա հրաձիգն է, սրունքն անդամահատել են երեկ երեկոյան: Վիճակը անկայուն է, ծայրահեղ ծանր: Մնացած 11 հոգու վիճակը բավարար է, բավարար վիճակում են գտնվում նաեւ ամբուլատոր բուժում անցնողները»,- ասել է նախարարը: 

Ինչպես ՏԱՍՍ-ը պարզաբանել է տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում, տուժածների թվի աճը պայմանավորված է նրանով, որ միջադեպից հետո մարդիկ դիմում են բժշկական օգնության: «Նրանք ունեն տարբեր թեթեւ վնասվածքներ, որոնք ստացիոնար բուժում չեն պահանջում»,- մանրամասնել են գերատեսչությունում: