Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 2 016-ով։ Մահացել է 43 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից առայսօր երկրում հայտնաբերվել է վարակման 600 412 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 2 024 մարդ, համավարակի սկզբից՝ 567 797։ Մահացել է 8 664 մարդ։

Մեկ օրում կատարվել է 29 798 թեստ, այդ թվում՝ 16 852 հակագեն եւ 12 946 ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը մեկ օրում՝ 6,77 տոկոս, վերջին 14 օրում՝ 6,92, վերջին յոթ օրում՝ 6,48 տոկոս։

Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 686 412 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 13 962։

Ներկա պահին կարանտինի մեջ է 39 մարդ, հիվանդանոցներում՝ 5 231, քովիդ-հյուրանոցներում՝ 993 մարդ։

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։