Ինձ անհանգստացնում են Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ներկան ու ապագան, անհանգստացնում են հայկական գիտության ներկան ու ապագան։ Այս մասին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված նիստում սեպտեմբերի 22-ին ասաց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրներից մեկը հայկական գիտությունը իրական արդյունաբերության հետ կապելու անհրաժեշտությունն է։ Արմեն Սարգսյանը նշեց նաեւ Հայաստան արդի տեխնոլոգիաները եւ գիտության ձեռքբերումները բերելու անհրաժեշտության մասին, աշխարհի հետ կապը չկորցնելու անհրաժեշտության մասին, որը հաստատված էր բազում տարիների ընթացքում։

«Բյուրականի աստղադիտարանը պարզապես աստղադիտարան չէ, այն մեր գիտության լոկոմոտիվներից մեկն էր, շարժիչը, համաշխարհային կենտրոն էր, համաշխարհային արժեք է։ Աստղադիտարանի 100-ամյակին կհիշենք առաջին 50 տարինե՞րը, թե՞ կմտածենք գալիք 100 տարիների մասին։ Հարցն այն է, թե արդյոք մենք կամք ունենք, ուժ, հնարավորություններ, աջակցություն (այդ թվում ֆինանսական, վարչական, գիտական), որպեսզի Բյուրականի աստղադիտարանը ինչպես եղել է, այնպես էլ շարունակի մնալ աշխարհում լավագույնների ցուցակում։ Պետք է մտածել այն մասին, թե ինչպիսին կլինեն հաջորդ տարիները։ Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, ինչպիսին կարող են դառնալ արհեստական ինտելեկտը, ժամանակակից մաթեմատիկան, կենսատեխնոլոգիաները՝ կապված գիտության էկոլոգիայի հետ, գիտությունն առողջ ապրելակերպի մասին»,- ավելացրեց նախագահը։