Կիեւի մերձակայքում անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերխի Շեֆիրի ատվոմեքենայի վրա, հայտնում է Strana.UA-ն՝ վկայակոչելով անանուն աղբյուրները: Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը:

Քաղաքական գործիչը չի տուժել, ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել է մոտ 10 փամփուշտ: «Վարորդը երեք փամփուշտ է ստացել: Այժմ նա ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- մեջբերում է թերթը իր զրուցակցին:
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա: Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարն ասել է, որ չգիտի՝ խորհրդականը սպառնալիքներ ստացել է, թե ոչ:

Շեֆիրը՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ընկերն ու բիզնես գործընկերը, «Կվարտալ 95» ստուդիայի համասեփականատերն է: