Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 19 706 դեպք է հայտնաբերվել՝ հասնելով 7 333 557-ի, հայտնում է Վարակների վերահսկման դաշնային օպերատիվ շտաբը:

Հարաբերական առումով, նոր դեպքերի աճը կազմել է 0.27%:

Օրական մահացությունների թիվն ավելացել է 817-ով ՝ նախորդ օրվա 812-ի դիմաց՝ հասնելով 200 625 -ի:

Բուժվածների թիվն ավելացել է օրական 16 102-ով ՝ հասնելով 6 542 213-ի: