Բյուրականի աստղադիտարանը երիտասարդների ներգրավման խնդիր ունի։ Այս մասին  սեպտեմբերի 22-ին Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով ՝ այս խնդիրը երկար տարիներ գոյություն ունի: «Պատճառն այն է, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները ազդել են ինչպես աստղադիտարանի, այնպես էլ ընդհանրապես գիտական ինստիտուտների համար մարդկային ռեսուրսների ստեղծման վրա», - ավելացրեց Մարտիրոսյանը։