Economist Intelligence Unit-ի Economist Group ընկերության վերլուծաբանական բաժինը որոշել է 2021թ. աշխարհի ամենաանվտանգ քաղաքը, տեղեկացնում է CNN-ը։

Ինչպես գրում է պարբերականը, անվտանգությունը երկար ժամանակ ճանապարհորդների առաջնային հոգսն էր, երբ բանը հասնում էր երթուղու ընտրությանը։ Բայց 2020 եւ 2021թթ. համավարակի պատճառով «անվտանգությունը» այլ որակ ձեռք բերեց։

Economist Intelligence Unit-ը ամեն տարի գնահատում է 60 միջազգային տուրիստական ուղղություն անվտանգության գծով՝ անձնական, թվային, առողջական, ենթակառուցվածքային եւ էկոլոգիական։

Կոպենհագենը առաջին անգամ է ստացել աշխարհում ամենաանվտանգ քաղաքի կարգավիճակ։ Քաղաքը հավաքել է 82,4 միավոր 100-ից։ Դանիայի մայրաքաղաքը 2019թ. զբաղեցրել էր ընդամենը ութերորդ տեղը վարկանիշում։