Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով, Կրասնոդար- Երևան- Կրասնոդար և Սամարա-Երևան- Սամարա երթուղիներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից։

«Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:

Կրասնոդար- Երևան- Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:

Սամարա- Երևան- Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։