«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց միաբանության անդամ Կոնստանտին Տեր– Նակալյանը։

Տեր– Նակալյանի խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավարին բերման են ենթարկել սեպտմեմբերի 7–ին  արված մի գրառման համար, որում նա հայհոյանք է գրել։ Տեր– Նակալյանը ենթադրում է, որ ոստիկանությունում մտածել են, որ այն ուղղված է եղել Ալեն Սիմոնյանին։

«Հրավիրել են ոստիկանություն, հարցրել, թե  ում նկատի ունի, Արթուրն ասել է՝ Ալեն Դելոնին եւ նրան բաց են թողել»,– ասաց Կոնստանտին Տեր– Նակալյանը։