Հայաստանն ուզի, թե չուզի, այո, իր բոլոր հարեւանների հետ պետք է հանդիպի ու բանակցի եւ կյունություն ապահովի, որի միջոցով կարող ենք հասնել մեր երազած հզորությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել:

«Այս պահին Թուրքիայի նախագահը ավել;ի շուտ, քան հանդիպման հրավերը, հայտարարել է, որ ինքը պատրաստ է Հայաստանի ղեկավարության հետ քննարկելու ռազմաքաղաքական իրավիճակը, որից հետո հայկական կողմն արձագանքել է, որ մենք  նույնպես պատրաստ ենք քննարկելու տարածաշրջանային խնդիրները: Մենք դա դիտարկում ենք որպես ապաշրջափակում, դուք ասում եք, որ դա միջանցքի պահանջ է: Չի բացառվում, որ Էրդողանն այո, միջանցք է պահանջում, բայց բացառում եմ, որ մենք իրենց միջանցք տանք: Մենք առաջարկում ենք ճանապարհների ապաշրջափակում»,-ասաց նա: