Անկախության տոնը չի ենթադրում ռազմական շքերթ. Դուք ձեր տարեդարձները նույն կերպ չեք նշում, մեկ հարազատների հետ եք նշում, մեկ ցուցադրական եք նշում, մեկ միայն ընտանիքի անդամներով եք նշում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Անկախության տոնին զինվորական շքերթ չեղավ, այլ եղավ «գունագեղ» միջոցառում:

«Մի շտապեք, եւ կտեսնենք, որ մենք մեր ուժը ժամանակին ցույց կտանք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների 10 րոպե դրոն աշխատեցնելու համար 110 հազար դոլար է ծախսվել, այդ գումարը կարելի էր ուղղել զինվորների ռոջղությանը, ՔՊ-ական պատգամավորը նկատեց, որ եթե այդ ենթադրյալ գումարը բաժանենք զինվորների թվի վրա, յուրաքանչյուրին չնչին մի գումար էր հասնելու, մինչդեռ զինվորին եւ նրա ծնողին նաեւ խրախուսող բաներ են պետք. «Զինվորը պետք է նաեւ վստահ լինի, որ պետությունն իր կողքին է»: